հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել

Ստեփանավան-Վանաձոր ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 08:52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գարգառ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Վ. Կ., ծնված 1965 թ․) կողաշրջվել է, իսկ կցորդիչը՝ անջատվել։

Փրկարարները կարապիկի միջոցով կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:

 

  • Կիսվել: