երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
ՃՏՊ Սեբաստիա փողոցում․ կան տուժածներ

ՃՏՊ Սեբաստիա փողոցում․ կան տուժածներ

Օգոստոսի 20-ին, ժամը 19։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ
մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 16/1 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1961 թ.) և «Mitsubishi» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

  • Կիսվել: