ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին

Մայիսի 4-ին, ժամը 07։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին՝ Ձագեձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Hyundai Elantra» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1993 թ․) և «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Վ․, ծնված 1972 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ․ Գ․-ն (ծնված 1989 թ․) և Դ․ Վ․-ն (ծնված 1987 թ․) հոսպիտալացվել են Քաջարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լ․ Գ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Դ․ Վ․-ինը՝ բավարար, իսկ Վ․ Վ․-ն հոսպիտալացվել է Կապան քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գանահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

  • Կիսվել: