ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին. տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

Ապրիլի 25-ին, ժամը 21։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ 4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին «Opel Combo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։ Վարորդը հոսպիտալացվել է, իսկ ուղևոր Ա․ Փ․-ն՝ տեղափոխվել Իջևանի ԲԿ․ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

  • Կիսվել: