հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՃՏՊ Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին. կա 5 տուժած

ՃՏՊ Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին. կա 5 տուժած

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 13-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «GAZ Sobol» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1985 թ.) և «Shacman» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1996 թ.) և մոտ 20 մ գլորվել հարակից ձորակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

  • Կիսվել: