շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՏՊ Արենի գյուղի մոտակայքում. վարորդի վիճակտ գնահատվում է ծանր

ՃՏՊ Արենի գյուղի մոտակայքում. վարորդի վիճակտ գնահատվում է ծանր

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18:22-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114-րդ կմ-ին, բախվել են «VAZ» (վարորդ՝ Ս. Բ., ծնված 1951 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենան ընկել է ճամփեզրյա փոսը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Է. Ս.-ն (ծնված 1954 թ․) և Զ. Ա.-ն (ծնված 1950 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով, ստացել համապատասխան օգնություն և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, Է. Ս.-ինը՝ միջին ծանրության, իսկ Զ. Ա.-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

 

  • Կիսվել: