շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ (տեսանյութ)

Մայիսի 25-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից հայտնում են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 4 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 4, փակված համարանիշերով՝ 2, համարանիշերը ոչ սահմանված տեղում փակցված՝ 3, թաղանթապատված դիմապակիով՝ 2 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող 1 անձ։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

  • Կիսվել: