ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4997 խախտում (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 4997 խախտում (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 13-ից 20-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 51 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 56, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 10 անձ։ 50 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 92-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 75-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

  • Կիսվել: