ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4243 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4243 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 20-ից 27-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4243 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 34 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 39, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 67-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: