չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա (տեսանյութ)

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 30-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 5 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։

Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 2, ինչպես եւ հետախուզման մեջ գտնվող 4 մեքենա։ Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

 

 

  • Կիսվել: