ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության ծառայողներն օգոստոսի 26-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում 11 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Վարորդներից 2-ը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի 12, հետախուզման մեջ գտնվող՝ 5 մեքենա։ Կազմվել է ընդհանուր 95 արձանագրություն։ Ուժեղացված ծառայությունները նույն հետևողականությամբ շարունակվում են։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:



