ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ երկու ավտոմեքենա հետախուզվում էր (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ երկու ավտոմեքենա հետախուզվում էր (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։

Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 2-ը գտնվում էին հետախուզման մեջ, եւս 2 մեքենայի խլացուցիչ վերասարքավորված էր աղմուկով երթեւեկելու համար, 1 տրանսպորտային միջոցի վրա տեղադրված էր ժամկետանց համարանիշ, իսկ 2-ի համարանիշերը փոխարինված էին։

Բոլոր օրինախախտների նկատմամբ՝ անխտիր, կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի' վարորդներ, պահպանե'ք ճանապարհային երթեւեկության կանոնները

 

  • Կիսվել: