ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ 45 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ 45 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին գումարտակի և հատուկ վաշտի ծառայողները մայիսի 18-ին հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել Երևանում, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 45 տրանսպորտային միջոց, որոնցից 1-ի վարորդը ոչ սթափ վիճակում էր։

Հայտնաբերվեց նաև 7 մեքենա, որոնց վարորդները վարում էին առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 14-ի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, 2-ը հետախուզման մեջ էին, իսկ մի մոտոցիկլետի վարորդ էլ չուներ փաստաթղթեր։

Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: