ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ 20 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ 20 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության  ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 11-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած 20 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներից մեկի վարորդը ոչ սթափ վիճակում էր։

Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, ժամկետանց համարանիշներով ՝ 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, խլացուցիչը բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված՝ 1 տրանսպորտային միջոց։ Օրինախախտ բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։ 

  • Կիսվել: