հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՃՈ-ն պարզում է դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

ՃՈ-ն պարզում է դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Հուլիսի 10-ին դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com կայքի տվյալներով, այդ օրը ժամը 03։30-04։00-ն ընկած ժամանակահատվածում դիվանագիտական համարանիշներով Mercedes-ի վարորդը Բաբայան փողոցում բախվել է Երևանի քաղաքապետարանի կողմից նշված փողոցում տեղադրված աղբամաններին, այնուհետև՝ մեկ այլ ավտոմեքենայի, իսկ հետո՝ ծառին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, և դեպքի վայր ժամանած Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները Mercedes-ի վարորդին վթարի վայրում չեն հայտնաբերել։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում Քուվեյթի դեսպանատան հաշվեկշռում։

  • Կիսվել: