շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ճգնաժամը նոր-նոր սկսում է. Փաշինյան

Ճգնաժամը նոր-նոր սկսում է. Փաշինյան

«Պատիվ ունեմ արձանագրել, որ կառավարությունը կարողացել է, այդ թվում՝ Ազգայի ժողովի օգնությամբ, կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում»,- այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սակայն, ըստ նրա, սա չի նշանակում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները շարունակում են ապրել նույն կերպ, ինչպես հունվարին կամ փետրվարին:

«Սա նշանակում է, որ բարեբախտար չունենք սոցիալական կոլապս և ճգնաժամ: Սակայն թյուր է այն կարծիքը, թե ճգնաժամը անցել է կամ անցնում է, ճգնաժամը նոր-նոր սկսում է: Եվ մենք արձանագրում ենք, որ առաջիկա առնվազն 1 տարվա ընթացքում՝ մինչև մյուս տարվա մայիս, մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ»,- հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարության, արտերկրյա գործընկերների, հարևան երկրների, սփյուռքի հայկական կառույցների և անհատ քաղաքացիների ակտիվ աջակցությամբ մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 հազար, իսկ արտակարգ դրություն հայտարարելու պահից ի վեր՝ 23 հազար քաղաքացի։

Ըստ վարչապետի՝ 2019-ի առաջին եռամսյակի համեմատ վերադարձածների տարբերությունը հեռացածների նկատմամբ կազմել է շուրջ 17 հազար։

  • Կիսվել: