շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ես՝ որպես առաջնորդ, երկիրը ճգնաժամային ժամանակաշրջանում ղեկավարել  եմ երկու անգամ և կարող եմ  դա անել երրորդ անգամ․ Քոչարյան

Ես՝ որպես առաջնորդ, երկիրը ճգնաժամային ժամանակաշրջանում ղեկավարել եմ երկու անգամ և կարող եմ դա անել երրորդ անգամ․ Քոչարյան

Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով՝ մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնորոշված էին, հիմա՝ մոտ 25-30 տոկոսը։ Այսինքն՝ մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ նույնիսկ որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա հավելել է. «Լավ է, որ կան ուրիշները։ Առաջ ԱԺ մտնում էին 5-6 ուժ, ներկայիս 3-ը նորմալ չէ։ Մեր ջանքերը, փողոցային պայքարը լավ պայմաններ են ստեղծել իշխանափոխության համար՝ որոշ չափով մեր մաշեցման գնով։ Բոլորը գալիս են ծրագրերով, դրանք լավն են, սիրուն են ներկայացված։ Հիմնական հարցը՝ ով կարող է դա անել, մարդ, որը ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունն ունեն, բայց դեռ չունեն փորձ, պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարում չեն դրսևորվել։

Մենք պետք է դիրքավորվենք որպես ուժ, և ես, որպես առաջնորդ, որն ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է անել 3-րդ անգամ... Սա մեր մեսիջը պետք է լինի ընտրողներին»:

  • Կիսվել: