երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 651 դեպք, որից 253-ը՝ արտակարգ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 651 դեպք, որից 253-ը՝ արտակարգ

Հուլիսի 24-ից 30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 651 դեպք, որից 253-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 147, փլուզման՝ 3, դարափուլի, քարաթափման, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 9, տեղատարափ անձրևի, ուժեղ կարկուտի, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 43, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 72, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 200, կեղծ ահազանգի՝ 8, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 48, հրդեհի կեղծ կանչի՝ 29 և 60 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 34 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 161, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 12 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: