ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ»

Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ` 11 դասախոս, 9 ուսանող, 2 գործավար, հայտնվել են մեղադրյալի աթոռին՝ կաշառք տալու ու վերցնելու համար։ Ըստ նախաքննության՝ 2021 թ. փետրվարից մինչեւ հունիսը ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար դասախոսները պահանջել եւ ուսանողներից ստացել են մինչեւ 100 հազար դրամի չափով կաշառք: Մեղադրյալները մեղքը չեն ընդունում, ըստ փաստաբանի` նրանցից նախաքննական մարմինը ճնշումների միջոցով փորձում է ցուցմունքներ կորզել:

Ուսանողներից մեկը մեզ ասաց. «Գործ են հարուցել ինչ-որ մեկի ձայնագրությունների հիման վրա, որից չի էլ հասկացվում, թե ով ում ինչ է ասում։ Նույնիսկ կոնկրետ գումարի անուն չեն տալիս, ու հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ էսքան մարդու քաշել են մի պատմության մեջ: Չնայած որ չափահաս ենք, մեր ծնողներին են տանում-բերում, թե գումարը դուք եք տվել․․․․»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: