երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խումբն այցելել է ԱԻՆ

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խումբն այցելել է ԱԻՆ

Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագիր է իրականացվում հայ-ճապոնական գործակցությամբ, որի շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փորձագիտական խումբը ժամանել է Հայաստան: Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Միասնական համակարգող հանձնաժողովի 3-րդ նիստը: Հյուրերին ողջունել է ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը:

Ծրագրի նպատակն է ճգնաժամային հաղորդակցության կարողությունների ամրապնդումը: Երկու կողմերի մասնագետներից կազմված աշխատանքային խմբերն այժմ գործողությունների ստանդարտ ընթացակարգ են մշակում երկրաշարժի, սողանքի և անտառային հրդեհի դեպքում ճգնաժամային հաղորդակցության վերաբերյալ: Ուղեցույց է պատրաստվում լրատվամիջոցների համար: Աշնանը կանցկացվի գործնական վարժանք:

Ծրագրի գործողությունները հանրայնացվելու են: Արդյունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տրամադրվելու է ստեղծվելիք կայքի միջոցով: Ճապոնական կողմի ներկայացուցիչները Հայաստանում կմնան երկու շաբաթ: Այդ ընթացքում աշխատանքային հանդիպումներ ու քննարկումներ կանցկացվեն և կուղենշվեն համագործակցության հետագա զարգացումները: Նիստի ավարտին աշխատանքային պլանի, մոնիթորինգային թերթիկի և նախագծային մատրիցայի փաստաթղթերը վավերացվեցին կողմերի ստորագրությամբ:

 

  • Կիսվել: