չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Ճապոնիայի Ցուսիմա կղզու տարածքում շտապօգնության ուղղաթիռի հետ կապը կորել է

Ճապոնիայի Ցուսիմա կղզու տարածքում շտապօգնության ուղղաթիռի հետ կապը կորել է

Ճապոնիայի Ցուսիմա կղզու տարածքում կորել է կապը շտապօգնության ուղղաթիռի հետ, տեղեկացնում է NHK-ը։

Նշվում է, որ ուղղաթիռի հետ կապը կորել է ժամը 15։00-ից, երբ այն գտնվում էր ծովի վրա՝ Նագասակի պրեֆեկտուրայի Ցուսիմա կղզու մոտ։

Ծովային անվտանգության ծառայությունը հետախուզում է սկսել պարեկային նավերի և ինքնաթիռների մասնակցությամբ: Հայտնաբերվել է ուղղաթիռում եղած 6 անձանցից երեքը, որոնցից երկուսի գիտակցությունը տեղն է, երրորդի մասին տվյալներ չկան: Մյուս երեք հոգուն այժմ որոնում են:

Մինչ այս պահը այլ մանրամասներ հայտնի չեն:

 

  • Կիսվել: