6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայի ափերի մոտ
Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Նիչինան քաղաքից (Կյուսյու կղզի) 54 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է 44,2 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 14 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։