շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ճանապարհային ոստիկանությունն անցնում է առցանց ծառայության․ հայտարարություն

Ճանապարհային ոստիկանությունն անցնում է առցանց ծառայության․ հայտարարություն

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում` մինչև մայիսի 14-ը, Ճանապարհային ոստիկանությունը որոշ ծառայություններ կիրականացնի առցանց եղանակով:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հատկացում (միայն արդեն իսկ ՀՀ-ում գրանցված տրանսպորտային միջոցների համար), տրանսպորտային միջոցի կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացում, տրանսպորտային միջոցների կորած համարանիշերի փոխարեն նորի կամ կրկնօրինակի հատկացում, տուգանային միավորների մնացորդի վերաբերյալ տեղեկությունների ստացում և այլն:

Ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

ՃՈ-ից տեղեկացնում են, որ ցանկում նշված ծառայություններից զատ Ճանապարհային ոստիկանությունն այլ գործարքներ չի իրականացնի:

  • Կիսվել: