կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ճանապարհային ոստիկանները Գառնի գյուղի սկզբնամասում հայտնաբերել են ցուցանակը տապալած, գլխիվայր շրջված Mitsubishi

Ճանապարհային ոստիկանները Գառնի գյուղի սկզբնամասում հայտնաբերել են ցուցանակը տապալած, գլխիվայր շրջված Mitsubishi

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհի՝ Գառնի գյուղի սկզբնամասում գլխիվայր շրջված ավտոմեքենա կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։ Վերջինս տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դեպի Ձորաղբյուր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հողաթմբին, այնուհետև կոտրել ցուցանակն ու գլխիվայր շրջվել։

Այս պահին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզում են՝ հնարավո՞ր է՝ նշավ վթարի հետևանքով հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ դիմած լինեն։

Ճանապարհային ոստիկանությունն էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ Կ. Բաղյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գառնիի բաժանմունք։

  • Կիսվել: