ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնենք, գյուղի մոտ սկսենք կրակել, դրա համար կան հրաձգարաններ. Փաշինյան

Ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնենք, գյուղի մոտ սկսենք կրակել, դրա համար կան հրաձգարաններ. Փաշինյան

Մեր վթարների վիճակագրությունը կապված է նաեւ նրա հետ, թե ինչ որակով են գծնշումներն արված, ինչ որակով է ճանապարհը կահավորված: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք, ովքեր կրակելու հետ սեր ունեն, դրա համար կան հրաձգարաններ, ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնենք, գյուղի մոտակայքում սկսենք կրակել, տեսնենք, թե ով է ավելի լավ կրակում ճանապարհային նշանների վրա: Դրա համար կան հրաձգարաններ, էլ չեմ ասում, որ կարելի է նաեւ այլ տեղերում դա փորձարկել, եթե իհարկե, զենքն օրինական է»,-ասաց նա:

  • Կիսվել: