կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտի» կողմից հավաքագրվել են ճանապարհների առանձին հատվածների՝ 653.7կմ երկարությամբ‚ ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

«Ճանապարհային դեպարտամենտի» կողմից հավաքագրվել են ճանապարհների առանձին հատվածների՝ 653.7կմ երկարությամբ‚ ծածկի վիճակի տեխնիկական տվյալները

Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի կողմից հավաքագրվել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների առանձին հատվածների՝ 653.7կմ ընդհանուր երկարությամբ‚ ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։ Հետազոտվել են միջպետական նշանակության 601.5կմ և հանրապետական նշանակության 52.2կմ ավտոմոբիլային ճանապարհներ։

Ուսումնասիրությունն իրականացվում է ակնադիտական (ճանապարհների ծածկի տեսանելի թերությունների հավաքագրում) և գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում)։

Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո մուտքագրվում են HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում՝ կարճաժամկետ‚ միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով։

 

  • Կիսվել: