հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարանի ՇՄՍԱԳ փաթեթի նախագծի հանրային հրապարակման մասին

Հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարանի ՇՄՍԱԳ փաթեթի նախագծի հանրային հրապարակման մասին

Հայաստանն իրականացնում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը բաղկացած է մի քանի հատվածից, և 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհը (այսուհետև՝ Ծրագիր) դրանցից մեկն է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ծրագիրն իրականացնող կազմակերպությունն է։

Ծրագիրն անցել է Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների գնահատում (ՇՄՍԱԳ)` ՎԶԵԲ-ի, ԵՆԲ-ի և ԱԶԲ-ի պահանջների և ազգային օրենսդրության համապատասխան։ Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցությունների գնահատումն իրականացվել է երկու փուլով՝ նախնական գնահատում և գնահատում։ Նախնական գնահատման հաշվետվության հրապարակումը և հանրային իրազեկման 7 հանդիպումները տեղի են ունեցել 2022թ. ապրիլ-մայիս ամիսներին։ Համաձայն վերը նշվածի՝ պատրաստվել են Ծրագրի ՇՄՍԱԳ հաշվետվությունը և համապատասխան կառավարման պլանները:

Միջազգային բանկերի պահանջներին համապատասխան՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարում է ՇՄՍԱԳ փաթեթի նախագծի հանրային հրապարակման մասին՝ 120 օրով (2023թ. հուլիսի 21-ից մինչև նոյեմբերի 21-ը)։ ՇՄՍԱԳ նախագծի փաթեթը ներառում է նշված փաստաթղթերը, որոնք հասանելի են երկու լեզվով (հայերեն և անգլերեն) «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքում (armroad.am):

  • Կիսվել: