երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թբիլիսիում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Թբիլիսիում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Թբիլիսիում Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումների շարք կանցկացվի, տեղեկացնում է aliq.ge-ն:

Օրակարգը՝ ստորև.

Ապրիլի 23
Ժամը` 19:15

Վրաստանի Հայ Համայնքի աջակցությամբ, Վրաստանի Երիտասարդական Միությունը կազմակերպում է` ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյի հարակից տարածքից դեպի Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ և վերջում եկեղեցում կանցկացվի խաղաղության աղոթք և մոմավառություն։

Ապրիլի 24
Ժամը` 12:00

Թբիլիսիի Առաջնորդանիստ Սբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ՝գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կիրականացվի Բարեխոսության կարգ, աղոթք՝ նվիրված 1915 թ 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների։

Ապրիլի 24
Ժամը` 13:00

Կհանդիպենք Ֆիլհարմոնիայի հարակից տարածքում, որտեղից կմեկնարկի պահանջատիրական երթ` դեպի Թուրքիայի դեսպանատուն։

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն ծրագրվում է կազմակերպել ցուցահանդես` «Հայոց Ցեղասպանություն 1915-2023թթ» թեմայով, թեև ցուցահանդեսի վայրի ու ժամի հետ կապված մանրամասները դեռևս դայտնի չեն:

  • Կիսվել: