Թբիլիսիում հարձակվել են «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ներկայացուցչի վրա, տապալել գետնին, կոտրել հեռախոսը
Թբիլիսիում հարձակվել են «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Միրզոյանի վրա։ Այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Միրզոյանն ասել է, որ հանցագործները հարձակվել, գետնին են տապալել իրեն, կոտրել հեռախոսը։
Նա հարձակումը կապում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման հետ։
՛՛Փորձում են այսպես վախեցնելով՝ խոչընդոտել հայության արդար ձայնը բարձրացնելուն: Կոչ եմ անում այստեղի հայությանը՝ ապրիլի 24-ին կանգնել այն հայերի կողքին, որոնք մինչեւ վերջ կանգնելու եւ արդար ձայնը բարձրացնի: Արժանապատվություն ունեցող հայերին կոչ եմ անում ապրիլի 24-ին՝ 13:30 գտնվեն Ֆիլարմոնիայի մոտ, որ մենք երթով գնանք Թուրքիայի դեսպանատան մոտ՛՛,-նշել է Միրզոյանը:


