ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԹԱՅԵՔՍ ծրագրի փորձագետները դրական են գնահատվել այն փաստը, որ ՀՀ-ում կատարվում է ճանապարհի վթարավտանգ հատվածների հայտնաբերում և վերլուծություն

ԹԱՅԵՔՍ ծրագրի փորձագետները դրական են գնահատվել այն փաստը, որ ՀՀ-ում կատարվում է ճանապարհի վթարավտանգ հատվածների հայտնաբերում և վերլուծություն

Եվրոպական միության ԹԱՅԵՔՍ ծրագրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համագործակցության շրջանակներում՝ ճանապարհային անվտանգության աուդիտի ձեռնարկի մշակման նպատակով, սույն թվականի մայիսի 22-26-ը Երևանում տեղի է ունեցել աշխատաժողով:

Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության ճանապարհային քաղաքականության բաժնի աշխատակիցները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի անվտանգության ինժեներները, ծրագրերի ղեկավարները, ճանապարհաշինության ոլորտում գործունեություն ծավալող շինարարական, տեխնիկական հսկողություն, նախագծում իրականացնող կազմակերպությունների, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ներքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։ Տիկին Ղալեչյանը ողջունել է ԹԱՅԵՔՍ ծրագրի ճանապարհային աուդիտորներին և մյուս մասնակիցներին՝ կարևորելով աշխատաժողովի կարևորությունը, փորձի փոխանակումը եվրոպական երկրների և Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտի մասնագետների միջև:

ԹԱՅԵՔՍ ծրագրի փորձագետները ներկայացրել են ճանապարհային անվտանգության ոլորտում Իսպանիայի Թագավորության և Լիտվայի Հանրապետության փորձը, վերջին տարիներին իրենց երկրերում տեղի ունեցած ՃՏՊ-ների վիճակագրությունը, դրանց նվազեցման ուղղությամբ կատարված աշխատանքները, ճանապարհների անվտանգության աուդիտի անցկացման փուլերը՝ նախագծումից մինչև ճանապարհի շահագործման հանձնելը, անվտանգության բարձրացման նպատակով պետական քաղաքականությունը, ճանապարհային անվտանգության աուդիտորին ներկայացվող պահանջները, գործառույթները, պարտականությունները, աուդիտի անցկացման նպատակը և այլն:

Քննարկումների արդյունքների հիման վրա աշխատաժողովի մասնակիցները այցելել են Մ-5 միջպետական նշանակության ճանապարհ, որտեղ փորձագետների կողմից առաջարկվել է երթևեկության բարելավման նախագծի արդյունավետությունը որոշելու համար նախապես այն մոդելավորել:

Աշխատաժողովի ընթացքում ԹԱՅԵՔՍ ծրագրի փորձագետների կողմից դրական է գնահատվել այն փաստը, որ ՀՀ-ում արդեն իսկ կատարվում է ճանապարհի վթարավտանգ հատվածների («սև կետերի») հայտնաբերում և վերլուծություն, սակայն հայկական կողմին առաջարկվել է իրականացնել նաև այդ հատվածների շարունակական կառավարում:

Երկուստեք ընդգծվել է աշխատաժողովի կարևորությունը։

  • Կիսվել: