շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տավուշում «Nissan Teana»-ն, 200 մ շրջվելով, ընկել է հանդամասը. մեքենան վերածվել է ջարդոնի

Տավուշում «Nissan Teana»-ն, 200 մ շրջվելով, ընկել է հանդամասը. մեքենան վերածվել է ջարդոնի

Հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմանում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, Ներքին Կարմրաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Շառունց» կոչվող հանդամասում, դեռևս չպարզված hանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 200 մետր գլորվելով, հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա Արմեն Բադալյանը, 33-ամյա Ավետիք Եսայանն ու 25-ամյա Արթուր Օհանյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն»:  

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Տավուշի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Առուշանյանի գլխավորությամբ:  

Աղբյուրը  հայտնում է, որ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

 

նկար

  • Կիսվել: