երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տավուշում անցկացվել է զորակոչային հանձնաժողովի նիստ

Տավուշում անցկացվել է զորակոչային հանձնաժողովի նիստ

Այսօր՝ հուլիսի 31-ին, կայացել է Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Տավուշի մարզպետ, զորակոչային հանձնաժողովի նախագահ Հայկ Ղալումյանը։

Մարզպետարանի հաղորդմամբ՝ օրակարգի առաջին հարցով քննարկվեց 2023 թվականի ամառային զորակոչի ընթացքը, որի վերաբերյալ հաշվետվություն ներկայացրին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի տարածքային ստորաբաԺանումների ղեկավարները։

Զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվեցին նաև զորակոչից տարկետման տրամադրման ներկայացված անձնական գործերը։

Նիստն անդրադարձավ այլ ընթացիկ հարցերի ևս։

  • Կիսվել: