կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տավուշի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում

Տավուշի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թումանյանի, Ստեփանավանի, Տավուշի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։
Շինուհայր-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Գորիսի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր։

 
 
 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ 

  • Կիսվել: