կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տավուշի պարեկները հայտնաբերել են լիցքավորված ատրճանակով զինված 85-ամյա ծերունուն

Տավուշի պարեկները հայտնաբերել են լիցքավորված ատրճանակով զինված 85-ամյա ծերունուն

Մայիսի 29-ի երեկոյան ժամը 9-ին ոստիկանության զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Տավուշի մարզի վերին Ծաղկավան գյուղի մի բնակչի մոտ նկատել է ատրճանակ եւ մտավախություն ունի, որ այն կարող է կիրառել:

Արագ արձագանքման եւ հնարավոր հետեւանքները կանխելու համար հաղորդումը փոխանցվել է նաեւ տարածքում ծառայություն իրականացնող Տավուշի պարեկներին: Պարեկները արագ հասել են այնտեղ, բայց տանը մարդ չի եղել:

Գյուղի մեկ այլ փողոցում պարեկներն այնուամենայնիվ գտել են 85-ամյա զինված ծերունուն: Նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով:

Տոզ մոդելի եւս 49 փամփուշտ եղել է նրա գրպանում: 85-ամյա տղամարդը հայտարարել է, որ զենք-զինամթերքն իրենն են:

  • Կիսվել: