երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Տավուշի մարզում վարորդը Nissan X-Trail-ով բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել հարակից հողատարածքում. կա վիրավոր

Տավուշի մարզում վարորդը Nissan X-Trail-ով բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել հարակից հողատարածքում. կա վիրավոր

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ  Աղասարյանի կողմից նյութեր են նախպատրաստվում մարտի 15-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:  

Այդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Սամվել Ա.-ն իր վարած Nissan X-Trail  մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի  102-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,  բախվել հանդիպակաց գոտու ճամփեզրի կանգառին, փայտյա էլեկտրասյանը և հայտնվել հարակից հողատարածքում:     

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար  Կարեն Աբազյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: