Քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն եւս երկու հոգու տարավ, մանրից մոտենում են էս դահլիճին. Մանուկ Սուքիասյան
Քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանի եւս երկու աշխատակցի տարավ, մանրից մոտենում են էս դահլիճին, զգո՞ւմ եք, ու էս ապակիներն էլ չեն օգնելու։ Այս մասին, այսօր՝ մայիսի 20–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Եթե էնտեղ КПП էլ դրվի, mի օր հակակոռուպցիոնը այս դահլիճ էլ է մտնելու: Այնպես որ այդ ամեն ինչը նկատի առեք, ու հենց այդ նույն մանկապարտեզների թեմայով։ Այդ ո՞նց է լինում է, որ ասում են՝ փողը տվել էինք, գործի մեծ մասը արել էին, բայց ավարտական ակտը հլը չկա, չենք ընդունել ու այդպես երկու-երեք տարի այդ մանկապարտեզը կարող է մնալ, մինչև քրեական գործերը պարզվեն։ Մի տեղ էլ ընդհանրապես վաղուց քրեական գործ կա, ընթացք չկա։ Եկեք այդ բզեզի բունը մի քանդեք, դրանից շահեկան ոչ մի բան ձեզ համար դուրս չի գալու»,–ասաց նա։
Խոսելով դեպքից 20 օր անց միայն Նոր Նորքի թաղապետի հրաժարականին, Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ դա գրոշի արժեք չունի. «Արձագանք չեղավ, ընդամենը ինչ-որ դատապարտում ու վերջ, որը կանաչ լույս վառեց այն մարդկանց համար, որոնք մտադրված էին հարձակվել Ստեփանյան Գևորգի ընտանիքի վրա։ Այսինքն եթե ինչ-որ մարդիկ կարող են բացահայտ ծեծ ու ջարդ անեն, պատասխանատվության չենթարկվեն, ովքեր էլ որ մտքներով անցնում է ծածուկ ինչ-որ բան անել, նրանք կանեն ու կանեն։ Այսինքն մեկը մյուսի օրգանական շարունակությունն է։
Ինչ-որ մի երիտասարդի են ձերբակալել, որ ընդհանրապես կապ չունի, չի էլ կարող ունենալ Գերագույն Ստեփանյանի հետ։ Հիմա ո՞վ է դրա կազմակերպիչը, այդ ամեն ինչը մի օր դուրս է գալու ջրի երես, ու բոլոր նրանք, որոնք պետք է ինչ-որ բան անեին, բայց չեն արել, նրանք էլ են պատասխան տալու։ Ոչ մի իշխանություն հավերժ չի»,– հայտարարեց Սուքիասյանը։