երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, Երևանի քաղաքապետարանը չի ընդունել առաջարկը. Ավինյան

Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, Երևանի քաղաքապետարանը չի ընդունել առաջարկը. Ավինյան

Շատ շնորհակալ եմ, որ բարձրաձայնում եք այգիներում սեփականաշնորհված տարբեր կառույցների մասին, որոնք վերջին 3 տարվա ընթացքում բազմաթիվ այգիներից Երևանի քաղաքապետարանը փշրելով ջարդել-մաքրել է: Արել է Օղակաձև այգում, Մերգելյանի այգում, և իրականացվել է քաղաքի տարբեր այգիներում: Խոսքն ուղղելով ավագանու ընդդիմադիր անդամին՝ այդ մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքի այգիներում ապօրինի կրպակների, շենք-շինությունների քանդման աշխատանքներին:

«Երբ սկսում ենք փնտրել, թե ում են պատկանում այդ գույքերը, պատահական մարդ չեն լինում, լինում են մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կապված են նախկին իշխանությունների հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մանկական երկաթուղու ճակատագրին, ապա Ավինյանը հայտարարեց, որ Մանկական երկաթուղու տեղն առաջարկվել է կառուցել հյուրանոց, և քաղաքապետարանը չի ընդունել այդ առաջարկը և չի ընդունելու նմանատիպ առաջարկներ:

«Նմանատիպ առաջարկները Երևանի քաղաքապետարանի համար ընդունելի չեն, և քաղաքապետարանը շատ կոշտ քաղաքականություն է վարում:

Երանի քաղաքապետարանը կդնի երկփուլ մրցույթի Մանկական երկաթուղու այդ հատվածը: Երբ ստանանք լավ նախագիծ, կտեղեկացնենք, որ կա Մանկական երկաթուղու վերակառուցման ծրագիր»,- ասաց նա:

  • Կիսվել: