ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տավուշի մարզում ՌԴ 66-ամյա քաղաքացին Hyundai -ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր

Տավուշի մարզում ՌԴ 66-ամյա քաղաքացին Hyundai -ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 28-ին, ավտովթար է տղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:20–ի սահմաններում ՌԴ քաղաքացի, 66-ամյա Նժդեհ Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Ազատամուտ-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել բնակչի տան տարածքում և բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նժդեհ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն; Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Աղասարյանը, ում կողմից փաստի առթից նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: