ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տավուշի մարզում Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Տավուշի մարզում Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: 

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

  • Կիսվել: