ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տավուշի մարզում բախվել են 17–ամյա վարորդի 07-ը և 24-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ

Տավուշի մարզում բախվել են 17–ամյա վարորդի 07-ը և 24-ամյա վարորդի Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ բնակավայր տանող ավտոճանապարհի սկզբնամասում բախվել են Թեղուտ բնակավայրի բնակիչներ, 24-ամյա Վահիգ Ա.-ի վարած Opel Astra և 17-ամյա Հարություն Պ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակիի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: