ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Տավուշի մարզում 59ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ. կա վիրավոր

Տավուշի մարզում 59ամյա վարորդը Scania-ով մխրճվել է կրպակի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 1-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում  59-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Scania մակնիշի  բեռնատարով Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում դեռևս չպարզված հանգամանքերում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին գտնվող վագոն-տնակին, ապա հայտնվել մայթին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տնակում գտնվող 59-ամյա Օֆելյա Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից  նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Դիլիջանի  թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն  Աբազյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև  ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու Չիբուխչյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: