երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տավուշի մարզում 31-ամյա զինվորականը «Nissan Teana»-ով բախվել է հողաթմբերին․ կա վիրավոր

Տավուշի մարզում 31-ամյա զինվորականը «Nissan Teana»-ով բախվել է հողաթմբերին․ կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Մարատ Թ․-ն իր վարած Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան M16 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին։

Վթարի հետևանքով 1 հոգի  բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը զինվորական է։

  • Կիսվել: