կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Տավուշի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզի 4 երիտասարդների, որոնք մասնակցել են «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումին

Տավուշի մարզպետը շնորհակալագրեր է հանձնել մարզի 4 երիտասարդների, որոնք մասնակցել են «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումին

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հրավերով մարզպետարանում էին Կրասնոյարսկի երկրամասում կայացած «Бирюса 2023» համառուսաստանյան երիտասարդական ֆորումի մասնակից 4 երիտասարդներ Արտյոմ Մկրտումյանը, Վարդան Մկրտչյանը, Հայկ Սարգսյանը, Սուրեն Պետրոսյանը:

Հանդիպման ընթացքում երիտասարդները կիսվեցին իրենց տպավորություններով եւ ստացած նոր գիտելիքներով ու փորձով։

Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհակալություն հայտնեց մարզը ներկայացնելու համար եւ տղաներին պարգեւատրեց շնորհակալագրերով։

  • Կիսվել: