Տավուշի մարզպետը հանդիպել է ճանապարհը փակած քաղաքացիների հետ, պատասխանել մտահոգող հարցերին
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիների հետ: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանի հանրային կապերի բաժնից:
Նշենք, այսօր բնակիչները պահանջում էին հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։
Ինչպես, ավելի վաղ հայտնեց InfoPort.am—ի Իջևանի թղթակիցը՝ ակցիան կազմակերպել և մասնակցում էին «Դաշնակության» իջևանյան կառույցի անդամները։
«Քաղաքացները մոտ 10-15 հոգի են եղել: Ճանապարհը փակելու վերաբերյալ մարզպետն իր դիրքորոշումն է արտահայտել, ըստ որի՝ սկզունքային նշանակություն ունի այն, որ Տավուշի ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն: Կողմերի միջև քննարկվել են բոլոր մտահոգությունները, մարզպետը պատասխանել է բոլոր մտահոգող հարցերին, արդյունքում քաղաքացիների մոտ անվստահության որևէ մթնոլորտ չկա»,-ասացին մարզպետարանից: