շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն. Նիկոլ Փաշինյան

Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ Տավուշի մարզի սահմանամերձ հատվածներում կառուցվող տներ կա՞ն։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը նշեց, որ փետրվարի տվյալներով՝ մարզում առևտրային բանկերի կողմից հաստատվել է մոտ 250 վարկ։

«Կիրանց գյուղում՝ 13, Բերքաբերում՝ 16,  Ոսկեպարում՝ 3, Ոսկեվանում՝ 3, Բաղանիսում՝ 1, սա է ընդհանուր պատկերը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ պրոցեսը շատ լավ է. «Այդ թվերը ինչ-որ առումով ինդիկատոր են, թե ինչքանով են մարդիկ հավատում խաղաղության օրակարգին։ Սա կարևոր է, պետք է խթանել, որ հատկապես այդ հատվածներում մարդիկ ավելի ակտիվ լինեն եւ մեր աջակցությամբ այդ պրոցեսները տեղի ունենան», - նշեց վարչապետը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն էլ ասաց, որ առաջիկայում շուրջ 100 նոր պայմանագիր կավելանա Տավուշում։

«Սա, իրոք, շատ կարևոր է, պետք է այս ծրագիրը շարունակենք, համոզված եմ՝ սա լավ տնտեսական էֆեկտ է բերելու»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: