երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տավուշի Ենոքավան գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. այն վերածվել է մոոխրակույտի. սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն

Տավուշի Ենոքավան գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. այն վերածվել է մոոխրակույտի. սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի գերեզմանատան հարևանությամբ անասնագոմ է այրվում և ներսում կան կենդանիներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Նոյեմբերյանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ:

Պարզվել  է, որ հրդեհը բռնկվել է Վարդան Բաբայանին պատկանող անասնագոմում, և այրվել է ամբողջ գոմը, ներսում սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն, 2 բրիկետ պատրաստող էլեկտրական հաստոց և 8 էլեկտրական շարժիչ:

Թե ինչն է եղել անասնագոմում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է:

  • Կիսվել: