երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թավրիզի և Երևանի միջև կգործի ուղիղ չվերթ

Թավրիզի և Երևանի միջև կգործի ուղիղ չվերթ

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզի միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել 110 ուղևորի տարողությամբ ինքնաթիռը, որը մեկ ժամ անց, ուղևորներով լի,  վերադարձել է  Երևան, գրում է parstoday.com-ը:

Թավրիզի օդանավակայանում Թավրիզ-Երևան չվերթի բացման արարողության շրջանակներում,  Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Ռամին Ազարին ասել է. «Սա այս միջազգային օդանավակայանի երրորդ միջազգային թռիչքային գիծն է, որը բացվել է Երևանից ժամանած 46 ուղևորներով»:

Ազարին հավելել է. «Թավրիզի միջազգային օդանավակայանը տեղակայված է երկրի հյուսիս-արևմուտքում: Այստեղից թռիչքներ են իրականացվում դեպի Իրանի 11 և արտասահմանյան երեք երեք քաղաքներ, ներառյալ՝ Ստամբուլը, Իզմիրը և Երևանը:

Թավրիզ-Երևան չվերթը տևում է 40 րոպե և տեղի է ունենում երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

  • Կիսվել: