«Հակոբ Արշակյանը քո հոր դեմ պայքարող տղեն ա». Արման Եղոյանը՝ Լևոն Քոչարյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել է Լևոն Քոչարյանի՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հասցեին արած «դու ո՞վ ես» արտահայտությանը։
«Ինքը Հակոբ Արշակյանն է, որ քո հայրիկի դեմ պայքարը սկսել էր էն ժամանակներում, երբ պայքարելու համար թռուցիկը մարդկանց բերանն էին կոխում, ու ինքը չի վախեցել էդ պայքարից, ինքը չի վախեցել ծեծվելուց։ Այ էդ ժամանակներում Հակոբ Արշակյանը քո հոր դեմ քաղաքական պայքար է սկսել, ինքն այ էդ տղեն ա։ Դու կարա՞ս մի ռեժիմի պայմաններում, երբ ամբախ-զամբախ դուրս տալու կամ ճիշտ խոսքերի համար մարդկանց բերանն էին կոխում թռուցիկը, պայքարես»,- ասել է նա՝ հավելելով,- «Դու ռիսկ կանեի՞ր, դու կարո՞ղ էիր ընդհանրապես»։