կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տաթևի վանքին հարակից տարածքում «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը և բախվել ծառին

Տաթևի վանքին հարակից տարածքում «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը և բախվել ծառին

Հունիսի 17-ին` ժամը 06:40-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքին հարակից տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ Ford մակնիշի ավտոմեքենան սահել է ձորը, տուժածներ չկա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ford մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), սահել ձորը և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և մոտ 8 կմ քարշակելով տեղափոխել Աղվանիի հենակետ:

 
 
 

  • Կիսվել: