չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տաշիրում ոստիկանների ստուգման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ

Տաշիրում ոստիկանների ստուգման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ

Ոստիկանները Տաշիրում Սարչապետ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ստուգմամբ հայտնաբերել են մոտ 2 խմ փայտանյութ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 14-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցներն ու Տաշիրի բաժնի ոստիկանները համատեղ ծառայություն իրականացնելիս Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում ստուգման են ենթարկել Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Կասկածանքն ապօրինի փայտանյութ տեղափոխելն էր: Մեքենան բեռնված էր մոտ երկու խորանարդ մետր վառելափայտով, ինչի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը հատել է Տաշիրի անտառպետության 5-րդ պահաբաժնից և ցանկացնում էր տեղափոխել իր տուն:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

 

 

  • Կիսվել: